Դեմքի խնամք
Մաշկի գարնանային խնամքը
Գարնանը մաշկը ջրազրկման հետեւանքով կորցնում է առաձգականությունը։ Խոնավության պակասից հատկապես չոր կամ խառը տիպի մաշկը մի տեսակ խամրած է թվում, շոշափելիս այնքան էլ նուրբ չէ եւ նկատելիորեն թեփոտում է։ Երբեմն էլ խիստ զգայուն է դառնում։
Ճարպոտ մաշկը ջրազրկվելիս լայնացած ծակոտիներ ու մոխրագույն երանգ է ունենում, երբեմն էլ՝ թեփոտում։ Կարեւորը փորձարարական եղանակով խոնավացնող նախընտրելի միջոց ընտրելն է։ Դրանք մաշկը չորանալուց պաշտպանում են մի քանի ճանապարհով։ Նախ օդից խոնավություն են քաշում եւ փոխանցում մաշկի։ Միաժամանակ, մաշկի վրա պաշտպանական նուրբ թաղանթ են կազմում՝ թույլ չտալով, որ այն գոլորշանա, բարելավում են մաշկի ձգությունը։
Սակայն պետք չէ հուսալ, թե խոնավացնող միջոցները կարող են կանխել կնճիռների առաջացումը։ Խոնավացնող միջոցը պետք է համապատասխանի մաշկի տիպին, լինի առանց գունանյութերի, թեթեւ ու ոչ շատ յուղոտ եւ լավ ներծծվի։ Եթե կրեմի կամ խոնավացնող այլ միջոցի մեջ կոլագեն, մայրական կաթ կամ ալոե վերա կա, ապա այն պետք է պահել սառը տեղ։ Եթե պիտակի վրա այդ մասին չի հիշատակված, ուրեմն բաղադրության մեջ ակտիվ նյութերի քանակը շատ քիչ է, եւ ավելի լավ է ուրիշ միջոց ընտրել։
Խառը տիպի մաշկի խնամքն առավել դյուրին է։ Կարելի է օգտագործել ցանկացած մաշկի համար նախատեսված խոնավացնող քսուկ։ Զգայուն եւ չոր մաշկի համար շատ արդյունավետ են մեղրամոմի հիմք ունեցող բալզամները, որոնք լավ են ներծծվում։ Պետք է խուսափել նավթամթերքների հիմքով պատրաստված բալզամներից։ Դրանք լավ են միայն շուրթերի համար։ Էմուլսիաները, հեղուկներն ու քսուկները (գել) շատ արդյունավետ են յուղոտ մաշկի համար։ Դրանք գլխավոր ակտիվ բաղադրիչի՝ դիմետիկոնի շնորհիվ նվազեցնում են մաշկի յուղոտ փայլը, չեն խցանում ծակոտիները եւ հարթ ու նուրբ են դարձնում մաշկը։ Ճարպոտ մաշկ ունեցողները պետք է խուսափեն հանքային յուղերից, հանքային մոմից եւ ընտրեն խոնավությունը պահող նյութեր պարունակող միջոցներ։ Բայց, չմոռանաք, որ լավագույն քսուկն անգամ չի օգնի, եթե մաշկը նախապես չմաքրվի։ Ջրազրկված մաշկն ավելի լավ է ջրով չլվանալ, այլ մաքրել հագեցած կոսմետիկ կաթով ու խոնավացնող լոսյոնով եւ անմիջապես՝ առանց ժամանակ կորցնելու, քսել խոնավացնող քսուկը։
Այդպիսով խոնավությունն ավելի լավ կպահպանվի։ Խոնավացնող միջոցի արդյունավետությունն ստուգելու համար կարելի է փոքրիկ թեստ կատարել։ Կրեմը կամ լոսյոնը քսեք մաշկին, ապա երկու ժամ հետո այտի ստորին մասում՝ ծնոտի մոտ, կպչուն ժապավենի մի փոքրիկ կտոր կպցրեք ու կտրուկ շարժումով պոկեք։ Եթե այն պատված է մաշկի թեփոտված մասնիկներով, ապա ավելի արդյունավետ միջոց փնտրեք։ «SPF» տարբերանշանով քսուկներն օգտագործվում են միայն ցերեկը։ Հակառակ դեպքում ուլտրամանուշակագույն զտիչները կարող են խցանել ծակոտիները եւ խախտել մաշկի ֆունկցիան։ Հիշեք, որ դեմքի կրեմները պիտանի չեն կոպերի խնամքի համար։ Դրանք մաշկի այդ գերզգայուն հատվածի համար շատ ծանր են եւ կարող են այտուցներ կամ ալերգիկ երեւույթներ առաջացնել։ Եթե նույնիսկ մաշկը խիստ ջրազրկված է, չարժե այն խոնավացնել նաեւ գիշերը։ Երեկոյան սնուցող կրեմն ավելի տեղին կլինի։ Չմոռանաք, որ գարնանը խոնավացնող միջոցների կարիք են զգում նաեւ պարանոցն ու կուրծքը։ Իսկ, այ, քիթը դրա կարիքը, սովորաբար, չի զգում։
19.05.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
